National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

Հունիսի 22-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխել Ազգային ժողովի կողմից նշանակվող կամ ընտրվող պաշտոններում նշանակելու կարգավորումները եւ վերացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առկա տեխնիկական թերությունը, որը թույլ չի տալիս խորհրդարանին որոշ ժամանակաշրջանում համալրելու առաջացած թափուր պաշտոնները: Փոփոխության ընդունման արդյունքում Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնները կհամալրվեն նաեւ ԱԺ արտահերթ նիստում կամ նստաշրջանում: Գործող կարգավորումը թույլ է տալիս պաշտոնների համալրումն իրականացնել միայն հերթական նիստերի ընթացքում:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել է, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ պատգամավորների կողմից չեն ներկայացվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փոփոխության չի ենթարկվել եւ ներկայացվում է առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am